EsteLife Clinic Academy · Մեկնարկը՝ հոկտեմբեր 2026

Սովորեք կոսմետոլոգիա՝ իրական կլինիկական պրակտիկայում

Անհատական մասնագիտական ուսուցում բժշկական կրթությամբ մասնագետների համար՝ էսթետիկ բժշկության ոլորտում գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու կամ արդեն ունեցած հմտությունները կատարելագործելու նպատակով։ Դասընթացը ներառում է աշխատանք իրական բուժառուների հետ, իսկ բոլոր անհրաժեշտ նյութերը ներառված են արժեքի մեջ։

Գործնական
գիտելիքներ
Փորձառու
մասնագետներ
Միջազգային
չափանիշներ
Վստահություն
և կարիերայի աճ

Ինչո՞ւ պետք է ընտրել հենց EsteLife Clinic Academy-ն

25+ տարվա բժշկական փորձ

Դուք ստանում եք ոչ միայն մասնագիտական գիտելիք, այլև այդ գիտելիքի 25+ ամյա կիրառության փորձը, ձևավորված մոտեցումներն ու գործնական մեթոդները։

Գործնական ուսուցում իրական կլինիկական միջավայրում

Գործնական ուսուցումն իրականացվում է կլինիկայում՝ իրական բուժառուների հետ աշխատանքի միջոցով։ Դուք սովորում եք կատարել տարբեր միջամտություններ, ճիշտ գնահատել բուժառուի վիճակը, ընտրել համապատասխան մոտեցումը և աշխատել իրական կլինիկական միջավայրում։

Բարձրակարգ նյութեր՝ ներառված արժեքում

Դասընթացի ընթացքում կիրառվում են բարձրակարգ պրեպարատներ և մասնագիտական նյութեր՝ առանց լրացուցիչ վճարի։

Գերժամանակակից սարքավորումներ

Սովորում եք աշխատել գերժամանակակից սարքավորումներով, որոնք առկա են կլինիկայում և կիրառվում են մասնագետների ամենօրյա աշխատանքում։

25+տարվա բժշկական փորձ
6ուսուցման ուղղություն
1 : 1անհատական կամ փոքր խմբեր
100%նյութերը ներառված են արժեքում

Ուղղություններ

Դասընթացներ

Կարող եք ընտրել առանձին դասընթաց կամ մի քանի ուղղություն՝ փաթեթով։

Բարձրագույն բժշկական կրթությամբ

Ներարկումային կոսմետոլոգիա

  • Մեզոթերապիա
  • Բիոռևիտալիզացիա
  • Պլազմոթերապիա (PRP)
  • Բոտուլինոթերապիա*
  • Ֆիլլերների ներարկում*

* միայն բժիշկների համար

  • Մեզո + բիոռևիտ. + PRP450 000 ֏
  • Բոտուլինոթերապիա400 000 ֏
  • Ֆիլլերներ450 000 ֏
  • Բոտոքս + ֆիլլեր750 000 ֏
  • Ամբողջական կուրս1 150 000 ֏
400 000 ֏-ից
Բարձրագույն բժշկական կրթությամբ

Ապարատային կոսմետոլոգիա

  • RF microneedling
  • HIFU SMAS-լիֆթինգ
  • Կարբոքսիթերապիա

Առանձին կամ փաթեթով, 2–4 օր

  • RF microneedling200 000 ֏
  • HIFU SMAS-լիֆթինգ180 000 ֏
  • Կարբոքսիթերապիա150 000 ֏
  • Փաթեթ (3-ը միասին)420 000 ֏
150 000 ֏-ից
Բարձրագույն բժշկական կրթությամբ

Նորագոյացությունների հեռացում

  • Ցուցումներ և նախնական գնահատում
  • Սառը պլազմա
  • RF մեթոդ
  • Վերքի խնամք

Բժիշկների համար, նախընտրելի է մաշկաբան

250 000 ֏
Միջին մասնագիտական բժշկական կրթությամբ

Ապարատային խնամք

  • RF լիֆթինգ, կրիոլիֆտինգ
  • Միկրոնիդլինգ (Dermapen)
  • Հիդրոդերմիա, միկրոդերմաբրազիա
  • LLLT լուսային թերապիա
  • Ապարատային մերսում
200 000 ֏
Միջին մասնագիտական բժշկական կրթությամբ

Մաշկի խնամք

  • Դեմքի մաքրում
  • Պիլինգներ
  • Դեմքի խնամքի պրոտոկոլներ
  • Մաշկի վիճակի գնահատում
  • Մաշկի + ապարատային խնամք390 000 ֏
250 000 ֏
Առանց բժշկական կրթության

Լազերային մազահեռացում

  • Դիոդային լազեր
  • Ֆոտոտիպեր և պարամետրեր
  • Լազերային անվտանգություն
180 000 ֏

Ծրագիր

Ինչպես է կազմակերպվում ուսուցումը

Յուրաքանչյուր դասընթաց համատեղում է մասնագիտական տեսական պատրաստվածությունն ու գործնական ուսուցումը կլինիկական միջավայրում։ Ծրագրի տևողությունը և պարապմունքների քանակը կախված են ընտրված ուղղությունից։

01Ներարկումային կոսմետոլոգիա

Տեսական

Մաշկի անատոմիա, ցուցումներ և հակացուցումներ, ասեպտիկա, ներարկման տեխնիկաներ, պրեպարատների ընտրություն, պլազմոթերապիայի (PRP) հիմունքներ և բարդությունների կանխարգելում։

Գործնական

Մեզոթերապիա, բիոռևիտալիզացիա և պլազմոթերապիա (PRP)՝ դասավանդող բժշկի անմիջական հսկողությամբ։ Բոտուլինոթերապիա և ֆիլլերներ՝ միայն համապատասխան իրավասություն ունեցող բժիշկների համար։

02Ապարատային կոսմետոլոգիա

Տեսական

RF microneedling-ի, HIFU SMAS-լիֆթինգի և կարբոքսիթերապիայի ազդեցության մեխանիզմները, ցուցումները, հակացուցումները, սարքերի կարգավորումները և անվտանգությունը։

Գործնական

Սարքավորումների նախապատրաստում, չափանիշների ընտրություն, բուժառուի գնահատում և համապատասխան ապարատային միջամտությունների իրականացում՝ բժշկի անմիջական հսկողությամբ։

03Նորագոյացությունների հեռացում

Տեսական

Մաշկային նորագոյացությունների տեսակներ, նախնական գնահատում, հեռացման ցուցումներ և հակացուցումներ, սառը պլազմայի ու RF մեթոդների սկզբունքներ, բարդությունների կանխարգելում։

Գործնական

Բժշկի կողմից ընտրված միջամտության պլանավորում, սառը պլազմայի և RF սարքերի կիրառություն, վերքի մշակում և հետմիջամտական խնամք՝ համապատասխան բժշկական հսկողությամբ։

04Ապարատային խնամք

Տեսական

Ոչ ինվազիվ RF լիֆթինգ, կրիոլիֆթինգ, Dermapen, հիդրոդերմիա, միկրոդերմաբրազիա, LLLT և ապարատային մերսում։ Մաշկի գնահատում, ցուցումներ, հակացուցումներ և անվտանգություն։

Գործնական

Սարքավորումների նախապատրաստում, խնամքի պրոտոկոլների ընտրություն և ոչ ինվազիվ ապարատային միջամտությունների կատարում։

05Մաշկի խնամք

Տեսական

Մաշկի կառուցվածք և տեսակներ, մաշկային խնդիրների գնահատում, դեմքի մաքրման մեթոդներ, պիլինգների տեսակներ, կոսմետիկ միջոցների ընտրություն և հակացուցումներ։

Գործնական

Մաշկի վիճակի գնահատում, դեմքի մաքրում, համապատասխան մակերեսային պիլինգներ, անհատական խնամքի պրոտոկոլների կազմում և հետխնամքի խորհրդատվություն։

06Լազերային մազահեռացում

Տեսական

Դիոդային լազերի աշխատանքի սկզբունքներ, մազի աճի փուլեր, մաշկի ֆոտոտիպեր, ցուցումներ, հակացուցումներ, սարքի պարամետրեր և լազերային անվտանգություն։

Գործնական

Մաշկի և մազածածկույթի գնահատում, սարքի նախապատրաստում, անվտանգության միջոցառումներ, պարամետրերի ընտրության ուսուցում և լազերային մազահեռացման գործնական պարապմունքներ։

Գայանե Եղիազարյան

Դասավանդող

Գայանե Եղիազարյան

EsteLife Clinic-ի հիմնադիր-տնօրեն, բժիշկ-մաշկաբան, կոսմետոլոգ և տրիխոլոգ

Դասընթացները վարում է EsteLife Clinic-ի հիմնադիր-տնօրեն, բժիշկ-մաշկաբան, կոսմետոլոգ և տրիխոլոգ Գայանե Եղիազարյանը։

Ավելի քան 25 տարի Գայանեն աշխատում է մաշկաբանության և էսթետիկ բժշկության ոլորտում, իսկ իր հիմնած կլինիկայում ամեն օր կիրառվում են այն մոտեցումներն ու պրոտոկոլները, որոնք դասավանդվում են ակադեմիայում։ Գործնական պարապմունքների ընթացքում յուրաքանչյուր մասնակից աշխատում է Բժշկուհու անմիջական հսկողությամբ՝ բուժառուի գնահատումից մինչև միջամտության ավարտ։

Մասնագիտություն

  • Մաշկաբան
  • Կոսմետոլոգ-տրիխոլոգ
  • Կոսմետոլոգ

Կրթություն

  • Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
  • Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ

Աշխատավայր

  • «Էսթելայֆ» էսթետիկ բժշկության կլինիկա
dr.gayaneyeghiazarian Գրանցվել դասընթացի

Դասընթացի ավարտին

Երկլեզու սերտիֆիկատ

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին տրվում է սերտիֆիկատ հայերեն և անգլերեն, որում նշված են դասընթացի անվանումը և ակադեմիական ժամերը՝ ներառյալ գործնական աշխատանքը բուժառուների հետ։

EsteLife Clinic Academy սերտիֆիկատի նմուշ

Հարցեր

Հաճախ տրվող հարցեր

Պե՞տք է արդյոք բժշկական կրթություն

Դասընթացի ուղղությունից կախված՝ պահանջները տարբեր են։ Ներարկումային կոսմետոլոգիայի, բոտուլինոթերապիայի, ֆիլլերների, նորագոյացությունների հեռացման և բժշկական ապարատային միջամտությունների դասընթացները նախատեսված են բարձրագույն բժշկական կրթություն ունեցող մասնագետների համար։ Մաշկի խնամքի և որոշ ապարատային ուղղությունների համար կարող է բավարար լինել միջին մասնագիտական բժշկական կրթությունը։ Լազերային մազահեռացման դասընթացին մասնակցելու համար բժշկական կրթությունը պարտադիր չէ։

Ի՞նչ է ներառված դասընթացի արժեքի մեջ

Դասընթացի արժեքը ներառում է տեսական և գործնական ուսուցումը, անհրաժեշտ պրեպարատներն ու մասնագիտական նյութերը, ինչպես նաև կլինիկայում առկա սարքավորումների կիրառմամբ գործնական աշխատանքը։

Քանի՞ հոգի է խմբում

Դասընթացներն անցկացվում են անհատական կամ փոքր խմբերով՝ ապահովելու անհատական մոտեցում, բավարար գործնական ժամանակ և անմիջական կապ դասավանդող բժշկի հետ։

Ինչպե՞ս է անցկացվում դասընթացը

Դասընթացը համադրում է տեսական գիտելիքն ու գործնական ուսուցումը։ Գործնական մասն իրականացվում է կլինիկական միջավայրում՝ իրական բուժառուների հետ աշխատանքի միջոցով։

Ո՞վ է դասավանդում

Դասընթացները վարում է EsteLife Clinic-ի հիմնադիր-տնօրեն, բժիշկ-մաշկաբան, կոսմետոլոգ և տրիխոլոգ Գայանե Եղիազարյանը՝ 25+ տարվա մասնագիտական փորձով։

Կարո՞ղ եմ մասնակցել, եթե արդեն աշխատում եմ ոլորտում

Այո։ Դասընթացները նախատեսված են ինչպես էսթետիկ բժշկության ոլորտում մասնագիտանալ ցանկացող բժշկական կրթությամբ մասնագետների, այնպես էլ արդեն աշխատող մասնագետների համար, ովքեր ցանկանում են խորացնել իրենց գիտելիքներն ու կատարելագործել գործնական հմտությունները։

Ինչպե՞ս գրանցվել

Լրացրեք գրանցման հայտը կայքում, և մեր մասնագետը կկապվի Ձեզ հետ՝ ճշտելու Ձեր նախընտրած ուղղությունը, դասընթացի ծրագիրը, արժեքը և մեկնարկի հնարավոր օրը։ Կարող եք նաև կապ հաստատել մեզ հետ WhatsApp-ով կամ զանգահարել՝ +374 91 731514 կամ +374 11 731514 հեռախոսահամարներով։

Գրանցում

Գրանցվեք դասընթացի

Լրացրեք ձևը, և մենք կկապվենք ձեզ հետ՝ ճշտելու ծրագիրը, արժեքը և մեկնարկի օրը։ Կարող եք նաև գրել մեզ WhatsApp-ով կամ Instagram-ի Direct-ով։

Մենք կկապվենք ձեզ հետ աշխատանքային օրվա ընթացքում։